-
15.12.2020|
00:16
...թե իբր քիչ էր, որ պետական կառավարման օղակներում 2,5 տարի անկառավարելիություն ու քաոս է, մի բան էլ աշխատակիցները կրակն են ընկել արագ-արագ փոխվող ղեկավարների ձեռքը։ Երկրի համար ռազմավարական ոլորտ համարվող կրթությունը, որը Արայիկ Հարությունյանի թեթև ձեռքով լրիվ քարուքանդ եղավ, հիմա էլ վստահվել է մի մարդու, որն այդ ավերակներն իբր պիտի ղեկավարի։
-
11.12.2020|
01:07
...թե Փաշինյանի տրամաբանությամբ՝ արդեն «ժողովուրդ» չէ նաև ԱԱԾ-ն, քանի որ այս կառույցի վրա նա այլևս վերահսկողություն չունի։
-
08.12.2020|
00:26
...թե կլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, որ միշտ երրորդ ճանապարհն է ընտրում, որպեսզի ով էլ լինի, ջրի երեսին մնա, հիմա էլ որոշել է չպաշտպանել ընդդիմության միասնական թեկնածուին և ինքն իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։
-
03.12.2020|
23:41
...թե վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից ՊՆ նախարար նշանակված Վաղարշակ Հարությունյանը ոչ միայն նախարարությունում չի ընդունվում, այլև օտար մարդ է դիտարկվում զինվորականների շրջանում։
-
01.12.2020|
00:41
...թե պատերազմի թեժ օրերին Արցախի պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի վիրավորվելու հանգամանքը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջացրել։ Շատերը պնդում են, թե դա թշնամու ձեռքի գործը չէ։
-
26.11.2020|
23:39
...թե 2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես անհավասարակշիռ սուբյեկտի հազար ու մի հակասահմանադրական քայլերի վրա աչք փակած ու այդ ընթացքում մանուկների հետ պաղպաղակ և համբուրգեր վայելած, և ընդամենը աշխարհում շրջագայած նախագահ Արմեն Սարգսյանը սկսել է սեփական խաղը։
-
24.11.2020|
00:24
...թե Նիկոլ Փաշինյանի իշխանության այս 2,5 տարում Հայաստանի անկախության առաջին տարիներից հարստություն դիզած Խաչատուր Սուքիասյանին է տրված ամենաարտոնյալ բիզնեսմենի տիտղոսը։
-
20.11.2020|
00:37
... թե իշխանության ներսում անգամ այս խառը օրերին կան մարդիկ, որ փորձում են սեփական նկրտումներն առաջ մղել։ Անդրանիկ Քոչարյանը պաշտպանության նախարար դառնալու երազանքն իրագործելու շեմին է և այս հարցում աջակիցների պակաս չունի։ Այս օրերին նրա հետ բանակը վարկաբեկելու ակտիվ գործին է լծվել նաև Արման Բաբաջանյանը, որն էլ իր սեփական հավակնություններն ունի։
-
20.11.2020|
00:01
…թե պատերազմից հաշված օրեր առաջ Գյումրիում տեղակայված «Հյուսիսային Կովկասի ռազմական օկրուգի առևտրի վարչություն» դաշնային պետական հիմնարկության օբյեկտներից մեկի վրա ՀՀ ՊԵԿ-ը, բնականաբար ոչ առանց «գերագույնի» գիտության ու հրահանգի, տարվա ընթացքում թվով 4-րդ ՀԴՄ ակտն է գրում:
-
17.11.2020|
00:15
…թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը բռնությունների ենթարկված Արարատ Միրզոյանի ծեծին հաջորդած քննչական գործողությունների ընթացքում կառավարության աշխատակազմի բոլոր սենյակներում առկա են եղել թանկարժեք կոնյակներ: